Արմեն.
Աշխատանքիս սկիզբ 20.04.2020թ. է, աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը տրված է 06.12.2021թ., հիմնավորումը` 113 հոդվածի 1-ի 3-րդ կետի։ Իմ մաքուր աշխատավարձս ողջ ընթացքում կազմել է 180 000դր.։ Աշխատանքի ողջ ժամանակահատվածում չեմ օգտվել արձակուրդի ամենամյա իրավունքից: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում։ Շնորհակալություն։
Նախ սկսենք նրանից, որ Ձեզ պետք է ծանուցեին համաձայն ԱՕ հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը՝
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին՝ 35 օր առաջ։
Եթե ծանուցել են, ապա, Ձեր միջինը ընդունելով 180000 դրամը /դուք չեք նշել 5-օրյա, թե 6-օրյա/, Ձեզ հասնում է 20.04.2020թ.-06.12.2021թ. 32,6 օր կամ 39,1 օր, համապատասխանաբար կստանաք մոտավորապես 279430 դրամ կամ 281520դրամ։
Հարգելի Ալլա, միջին աշխատավարձը չի կարող 180,000դր լինել, 180,000դր դա մաքուր՝ առձեռն աշխատավարձն է։ Եթե աշխատակիցը սոց. վճարող է, ուրեմն իր հաշվարկային աշխատավարձի չափը կազմում է 248,993դր, հետևաբար՝ 248,993*12/12=248,993 (միջին աշխատավարձ), իսկ եթե սոց. վճարող չէ, ուրեմն՝ 237,821, այսինքն՝ 237,821*12/12=237,821 (միջին աշխատավարձ)։ Եթե 6-օրյա գրաֆիկ է, ուրեմն՝ 248,993/25*39(արձակուրդային օրեր)=388,429, եթե 5-օրյա գրաֆիկ է ուրեմն՝ 248,993/21*32(արձակուրդային օրեր)=379,418, կամ եթե 6-օրյա գրաֆիկ է, ուրեմն՝ 237,821/25*39=371,000, եթե 5-օրյա գրաֆիկ է, ուրեմն՝ 237,821/21*32=362,394։ Այնուհետև պետք է կատարել պահումներ՝ 22 % եկամտային հարկ, 3.5% սոց. վճար և դրոշմանշային վճար ըստ սանդղակի՝
388.429-22%-3.5%-5.500=283.880
388.429-22%-5.500=297475
379,418-22%-3.5%-5.500=277166
379,418-22%-5.500=290446
371,000-22%-3.5%-5.500=270895
371,000-22%-5.500=283880
362,394-22%-3.5%-5.500=264483
362,394-22%-5.500=277167
180000 դրամ ես ինկատի ունեի միջին մաքուր աշխատավարձ՝ հարկերը և վճարները հանած։
Նման հարցերի դեպքում պետք է գրել միջինի չափը ու 5/6-օրյա աշխ. ժամանակի մասին:
Նախ նշեմ, որ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
Ինչ վերաբերում է վերջնահաշվարկին, ապա Դուք կուտակել եք 33 օր` հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում, և 39 օր` վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում։ Եթե սոց. վճար կատարող եք, ապա` Ձեր կեղտոտ աշխատավարձը` 248993/21*33=391275 դրամ (հնգօրյա), կամ 248993/25*39=388429 դրամ (վեցօրյա), եթե սոց. վճար կատարող չեք (ծնվել եք 1974թ.-ից առաջ), ապա` 237821/21*33=373719 դրամ կամ 237821/25*39=371001 դրամ։ Սրանք կեղտոտ գումարներ են, անհրաժեշտ է հանել 22 % եկամտային հարկը, 3.5 % սոց. վճարը (եթե վճարող եք) և 5 500 դրամ դրոշմանիշային վճարը։ Իհարկե սա մոտավոր հաշվարկ է, քանի որ պետք է նախորդ 12 ամսվա ընթացքում Ձեր ստացած գումարների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, գուցե կիսատ ամիսներ են եղել, բացակայել եք և այլն։