Անուշ.
Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:
Իսկ ելակետային տվյալները ինչպիսի՞ն են:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 18.10.21 ին ոչ լրիվ աշխատաժամանակով (կես դրույք՝ 20 ժամ շաբաթական) և ազատվել է 31.10.21-ով: Կես ամսվա համար հաշվարկվել է 37,824 դրամ աշխատավարձ: Հաշվարկներով առաջանում է մոտ 1 օրվա վերջնահաշվարկ:
1 ամիս չի աշխատել, էլ ի՞նչ վերջնահաշվարկ 1 օր, պետք է վճարեք միայն այդ օրերի աշխատավարձը ու դրանից պահումները:
Հարգելի Տիգրան, վերջնահաշվարկ վճարվու՞մ է նույնիսկ եթե 1 ամիս է աշխատե՞լ:
Կես ամսվա աշխատավարձին գումարում եք վերջնահաշվարկը, հանում եք պահումները, մնացածը վճարում եք։
Հաշվարկեք աշխատավարձը և վերջնահաշվարկը՝ ստանալով համախառն հարկվող եկամուտը, և այդ ընդհանուր գումարից պահեք հարկերը, բացասական արդյունք չի լինի։