Նարինե.
Բարև ձեզ: 2017 թվականի հունիս ամսից ես գտնվում եմ ֆիզարձակուրդում մինչև օրս, այդ ընթացքում աշխատանքի չեմ վերադարձել, ֆիզից ֆիզ եմ գնացել ու 2017 թվականից ամենամյա արձակուրդիցել չեմ օգտվել: Hիմա հիմնարկի լուծարումից ինձ հասնու՞մ է արձակուրդ, և ինչպե՞ս է հաշվարկվում:
Այո, հասնում է վերջնահաշվարկ, այսինքն չօգտագործված արձակուրդային օրեր համաձայն ԱՕ ։
Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ,
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը:
Հասնում է վերջնահաշվարկ, չգնացած արձակուրդի օրերի գումարը:
Այո, հասնում է վերջնահաշվարկ:
Արձակուրդ չեք կարող գնալ, քանի որ Ձեր հիմնարկը լուծարվել է, իսկ արձակուրդային կստանաք միայն աշխատած օրերի դիմաց
Վերջնահաշվարկ չունեք, այդ տարիները համարվում են օգտագործած արձակուրդ: