Վերջնահաշվարկ

Նարինե.

Բարև ձեզ: Ես 2020 թ. հունիսից գտնվում եմ ֆիզարձակուրդում, մաքուր աշխատավարձս եղել է 113 000 դրամ, նաև ամենամյա արձակուրդ չեմ գնացել տվյալ տարում: Եթե հիմնարկը լուծարվում է, ինձ ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում, կամ եթե ես եմ դիմում գրում ու դուրս գալիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Տվյալ ժամանակահատվածի համար չունեք վերջնահաշվարկ, քանզի այդ ժամանակահատվածը հավասարազոր է ամենամյա արձակուրդ օգտագործելուն,. այլ բան է, եթե ֆիզից առաջ ունեք չօգտագործած արձակուրդային օրեր։

Ալլա

Տվյալների ներկայացումը թերի է։ Չեք գրում երբվանից եք աշխատում, ինչ գրաֆիկով, ինչքան չօգտագործված արձակուրդային օրեր ունեք։ Լուծարման դեպքում պետք է ձեզ ծանուցեն երկու ամիս առաջ, և արձակման նպաստ տան, իսկ ձեր դիմումով ազատվելիս, դա չեք ստանա։

Զոյա

Հարգելի Նարինե, Դուք դիմում մի գրեք ազատման, որովհետև այդ դեպքում Դուք կզրկվեք երեխայի գումարից, իսկ կազմակերպությունը թող լուծարվի, իրենք լուծարման մասին թող հայտնեն սոց. նախարարություն, եթե անգամ ազատեն էլ, Դուք խնդիր չեք ունենա:

Լիաննա

Որ խնդրեմ` կմանրամասնեք:

Tigran

Չգնացած արձակուրդայինների գումարները պետք է ստանաք:Լուծարման ժամանակ նախատես պետք է ծանուցեն:

Մարիաննա

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 տարում աշխատակիցը կուտակում է 20 օր, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 օր արձակուրդ, բայց տարին հաշվեք աշխատանքի ընդունման օրվանից մինչև հաջորդ տարվա՝ աշխատանքի ընդունման օրը։ Դրան գումարեք նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում Ձեր կուտակած արձակուրդը (հնգօրյայի դեպքում՝ 8 օր, վեցօրյայի դեպքում՝ 10 օր)։ Ձեր կեղտոտ աշխատավարձը 155 705 դրամ է, այն բաժանեք 21-ի (հնգօրյա) կամ 25-ի (վեցօրյա) և բազմապատկեք կուտակված արձակուրդի օրերի թվով։
Եթե ազատվեք աշխատանքից Ձեր դիմումի համաձայն, ապա կվճարվի միայն վերջնահաշվարկ, իսկ կազմակերպության լուծարման դեպքում՝ նաև արձակման նպաստ՝ Ձեր մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։

Նարինե Արսենյան

Շնորհակալություն արձագանքելու համար, բայց եթե ես ֆիզ արձակուրդ գնացել եմ 2020 թ. հունիսի 1-ից, այդ դեպքում ինձ հնգօրյա շաբաթվա դեպքում քանի՞ օր արձակուրդ է հասնում, ամբողջ տարվա համար է հաշվարկվում, թե՞ մինչև հունիսի 1։

Արա

113 000 բաժանում եք 21-ի, ստանում եք 5 380, այն բազմապատկում եք 20-ով, ստանում եք 107 620, սա այն դեպքում, եթե ձեր արձակուրդը սովորական ամենամյա արձակուրդ է, իսկ եթե այն երկարացված է կամ լրացուցիչ արձակուրդ է, ապա միջին օրական աշխատավարձը բազմապատկվում է համապատասխան սանդղակով:

Հերմինե

2020թ. հունիսից հետո չունեք վերջնահաշվարկ, եթե անձնական դիմումով եք ազատվում, իսկ եթե լուծարման հիմքով գործատուն է ազատում, վճարում է արձակման նպաստ: