Վերջնահաշվարկ

Էլինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը։ Ամիսների դեպքում, եթե աշխատած ամիսների քանակ * 20օր /12 ամիս է, բա 5 աշխատանքային 7 օրացուցային օրվա համար ինչպե՞ս հաշվել արձակուրդի օրերի թիվը։ Այսպե՞ս՝ 7*20/365: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը օրենքի հղումով, շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մի քիչ հստակ գրեք, տեսեք նախորդ հարցը ինչքան նորմալ գրված է, թե ինչ խնդիր ունի հաշվարկի հաշվով:

Ալլա

Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

Մարիաննա

Բարև Ձեզ, Էլինա։ 5 օրվա համար վերջնահաշվարկ չի կատարվում։ Աշխատակիցը պետք է 1 ամիս լիարժեք աշխատի, որ կուտակի 1.67 օր արձակուրդ՝ հնգօրյա, և 2 օր արձակուրդ՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Եթե աշխատի, օրինակ, 1 ամիս 15 օր, ապա այդ 15 օրվա համար կարող է աշխատողի օգտին հաշվարկվել 1 ավել օր արձակուրդ, բայց 5 օրվա համար չի հաշվարկվի։

Էլինա

Մարիաննա ջան, շնորհակալ եմ, իմ դեպքում աշխատողի մոտ ձևավորվել է 2 լիարժեք ամիս ու 7 օրացուցային օր ավել, ուզում եմ հասկանալ՝ այդ 7 օրը ի՞նչ-որ ձևով մասնակցում են արձակուրդային օրերի ձևավորման մեջ, թե՞ միայն 2 ամսվա համար եմ հաշվում։

Մարիաննա

Էլինա ջան, հաշվարկեք միայն 2 ամսվա կուտակված արձակուրդի հատուցումը։ Չմոռանաք նաև աշխատած վերջին օրերի աշխատավարձը վճարել։