Ani.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ani.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այս մասին էլի գրել ենք կարդացեք տրված պատասխանները:
Վերջնահաշվարկը աշխատողի աշխատած ժամանակահատվածի համար փոխհատուցում ստանալն է, հաշվարկելու դեպքում անհրաժեշտ է 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով է աշխատում, աշխատավարձի չափը:
5-օրյա 107000 հ հ դրամ
Վերջնահաշվարկում ներառվում են տվյալ ամսվա աշխատած օրերի համար հաշվարկված աշխատավարձի և ամենամյա վճարովի արձակուրդի տվյալ կամ նախորդ տարիներից չօգտագործված արձակուրդի օրերի համար հաշվարկվող արձակուրդային վճարների հանրագումարը
Վերջնահաշվարկը տվյալ աշխատողի չօգտագործված արձակուրդային օրերի գումարն է։ impress.am ծրագիր կա մուտք գործեք ծրագիր վերջնահաշվարկի հաշվիչ կա
կարող եք հաշվել
Հոդված 130.
Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
Բարև Ձեզ, Անի: Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի հատուցումն է և վերջին վճարվելիք աշխատավարձը, որը վճարվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը. Աշխատանքային օրենսգրքի հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը: Աշխատողի ընդունման օրվանից հաշվարկվում է, թե քանի օր արձակուրդ է կուտակել. հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 տարում աշխատողը կուտակում է 20 օր, 1 ամսում՝ 1.67 օր արձակուրդ, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 1 տարում՝ 24 օր, 1 ամսում՝ 2 օր արձակուրդ: Այնուհետև հաշվարկվում է աշխատողի միջին ամսական աշխատավարձը (հոդված 195. Միջին աշխատավարձը). գումարվում են վերջնահաշվարկը կատարելու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձերը, հավելումները, հավելավճարները և պարգևավճարները (1/12 մասով), այդ 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, նաև ընդունման ամիսը, եթե ընդունվել է ոչ ամսի 1-ով (այն համարվում է կիսատ ամիս), այսինքն՝ գումարվում է միայն այն ամիսների ստացածը, որոնց ընթացքում աշխատողը արձակուրդում չի եղել կամ բյուլետեն չի բերել: Ստացված գումարը բաժանվում է այն ամիսների թվով, որքան որ կազմել է, օրինակ՝ աշխատել է 7 ամիս, կամ կիսատ ամիսները հանած ստացվել է 5 ամիս: Այդ գումարը միջին ամսական աշխատավարձն է, որն է բաժանվում է 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, միջին օրական աշխատավարձը ստանալու համար, դա էլ բազմապատկվում է կուտակված արձակուրդի օրերի թվով: Հաշվարկը կատարվում է կեղտոտ թվերով, ստացված գումարից հանվում է եկամտային հարկը, սոց. վճարը (եթե սոց. վճար վճարող է) և դրոշմանիշային վճարը:
Մարիաննա ջան, հոդվածը կասե՞ք խնդրում եմ, կիսատ ամիսները չներառելու վերաբերյալ, կանխավ շնորհակալ եմ:
Իսկ եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, աշխատել է 26.01.2021-12.03.2021: Հունվար և Փետրվար ամիսների համար ստացել է 20 000-ական դրամ աշխատավարձ: Տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը:
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ վերջնահաշվարկի ավել գումարը պետության կողմից է տրվում, թե՞ գործատուի։ Եւ արդյո՞ք իրավունք ունեն չվճարել։