Վերջնահաշվարկ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Աշխատակցին մինչ ազատելը պետք է հրամանում նշվի նաև վերջնահաշվարկի հասկացությունը, օր. Կատարել վերջնահաշվարկ և վճարել /փոխանցել/:

Անի

Իսկ պարտադի՞ր է հրամանի մեջ նշել, թե որ օրվանից պետք է կատարել վերջնահաշվարկը և քանի օրվա հաշվով։

Մարիաննա

Հրամանում նշվում է, օրինակ՝ 01.03.2021թ.-ից ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Իսկ վճարման մասով պետք է առաջնորդվեք Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը: Վերջնահաշվարկում էլ պետք է ներառեք աշխատողի չօգտագործված արձակուրդի օրերի հատուցումը, ընդունման օրվանից հաշվարկեք, 1 ամսում կուտակել է 1.67 օր արձակուրդ (Ձեզ մոտ, կարծես, հնգօրյա աշխատանքային շաբաթ է):

Tigran

Վերջնահաշվարկի մասին նշում եք ազատման հրամանում ու 5 օրվա ընթացքում վճարում: Իսկ լրիվ ժամկետը արձակուրդային տարվա քանի ամիս կազմում է ըստ դրա վճարում կամ 20/12*ամիսներ: