Պետք է նայեք թե արձակուրդ չտրամադրված ունի, չվճարված բյուլետեն կա, աշխատավարձը լրիվ պետք է վճարել թե ըստ օրերի, վնասի հատուցման գումար կա գանձելու, պահումները կատարել ու վճարել:
Վերջնահաշվարկը աշխատողի աշխատած ժամանակահատվածի համար չվճարված արձակուրդի գումարն է, մեկ տարում աշխատողին 20/24 օր արձակուրդ է հասնում ըստ դրա գտնում ենք վերջնահաշվարկի գումարի չափը:
Բարև Ձեզ, Մարիամ:
Ենթադրենք՝ աշխատակիցը աշխատել է 8 ամիս և ստացել 94 000 դրամ (կեղտոտ): Այդ 8 ամսվա ընթացքում նա կուտակել է 13 օր կամ 16 օր արձակուրդ (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 1.67 օր արձակուրդ, 6-օրյայի դեպքում՝ 2 օր, 8*1.67=13.36, 8*2=16): Գումարում եք այդ 8 ամսվա ընթացքում ստացած աշխատավարձը, ինչպես նաև եթե ստացել է հավելավճար, իսկ պարգևավճարը՝ 1/12 մասով, գումարում եք միայն լիարժեք ամիսները, այսինքն՝ եթե նա ընդունվել է աշխատանքի ոչ ամսի 1-ով, այլ ամսվա ընթացքում, ապա այդ ամիսը չի մասնակցում հաշվարկին, չեն մասնակցում նաև այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում (բյուլետեն է բերել): Այսպես՝ աշխատել է 8 ամիս և ընդունվել է աշխատանքի առաջին ամսվա 10-ին, գումարում եք 7 ամսվա ստացած գումարները և բաժանում 7-ի, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանում եք 21-ի կամ 25-ի (5-օրյայի դեպքում՝ 21-ի, 6-օրյայի դեպքում՝ 25-ի), ստանում եք միջին օրականը, դա էլ բազմապատկում եք 13-ով կամ 16-ով և ստանում եք չօգտագործված արձակուրդի հատուցման գումարը, հանում եք հարկերը ու վճարվելիք աշխատավարձի հետ միասին պայմանագրի լուծման օրը վճարում աշխատողին: Նշեմ նաև, որ եթե միջին ամսական աշխատավարձը ցածր լինի նվազագույն աշխատավարձից, օրինակ՝ մեկ ամիս 94 000-ից պակաս ստացած լինի, միջինն էլ պակաս կլինի, այդ դեպքում որպես միջին ամսական աշխատավարձ պետք է վերցնեք 93 289 դրամը:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Hermine on Դրոշմանիշային վճարի վերադարձ: “Բարև Ձեզ, մի հարց, եթե կարելի է: եթե Զինծառայողի մայրը ԱՁ է այդ դեպքում, ԱՁ-ի վճարած դրոշմանիշային գումարը ենթակա է…” Jan 12, 01:23
Tigran on ՏՏ ոլորտի հարկեր: “շրջհարկով գործելու շեմը 115 մլն է, իսկ աշխատողներ ունեք, հիմա դա էլ է հանգամանք.” Jan 11, 20:54
Արման on Ավտոտեխսպասարկում 2025: “Ոչ, 2025թ․ հունվարի 1-ից ավտոտեխսպասարկումը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։” Jan 10, 22:20
Արթուր on Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը: “Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ամբողջ շրջանառությունը։ Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով. Մինչև 2…” Jan 10, 22:17
Արման on ՏՏ ոլորտի հարկեր 2025: “Եթե համապատասխանի ցանկին՝ 1 %, եթե ոչ, ապա՝ 10%։” Jan 10, 11:48
Արման on Գույքահարկի վաղեմության ժամկետ: “Հարգելիներս՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում 21.03.2012թ. կատարվել է փոփոխություն, ըսը որի՝ 4-րդ մասով սահմանվել է, որ «4. Սույն օրենքով սահմանված…” Jan 10, 09:32
Արփինե on ՍՊԸ գերազանցել է ԱԱՀ շեմը: “Շնորհակալություն պատասխանելոպ համար,այսօր կարգավորվեց խնդիրը։Պարզվում էր զուտ տեխնիկական խնդիր էր։Դիմեցի online_support@taxservice.am խնդիրը կարգավորվեց՝կարողացա 262 ձև ուղարկել։” Jan 10, 02:35
Մարիաննա on Հարկադիր պարապուրդ: “Աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային…” Jan 10, 01:11
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։