Վերջնահաշվարկ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը մահացել է, բայց մահվան վկայական դեռ չի ներկայացվել: Մահացած անձը ունի վերջնահաշվարկ, բայց ազատում եմ արդեն տվել: Վերջնահաշվարկը վճարելուց անունը ցուցակում չկա՝ ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Անպայման մահվան վկայականի պատճենը ունեցեք ու նոր վճարեք, դա է ձեր ձևակերպումների հիմքը:

Գայանե

Տիգրան ջան, ես երևի սխալ էի ձևակերպել։ Ես նկատի ունեմ ինվոյսինգ-ով արդեն ազատել եմ, հետո երբ վերջնահաշվարկ հաշվեմ, անունը արդեն հաշվետվության 189 ձևի մեջ չի լինի։ Ինչպե՞ս վարվեմ։

Tigran

Նախ ինվոյսինգ-ով չեք ազատում այլ տվյալ աշխատողի գրանցման հայտի միջոցով, հակառակը որպես վերջին գումարներ նրա անունը 189 ձևի հաշվետվության մեջ կլինի վերջին անգամ: Անպայման մահվան վկայականի պատճենը ուզեք, հաշվարկը արեք, բայց քանի չեն ներկայացրել չեք վճարելու:

Գայանե

Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:

Մարինե

Վերջնահաշվարկը պետք է վճարվի ժառանգներին, պետք է ներկայացնեն մահվան վկայական, ինչպես նաև ստացողի (ժառանգորդի) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ 189 ձևում ցույց եք տալիս այն ամսում, որ ամսում որ կատարել եք հաշվարկը, անկախ նրանից թե երբ է կատարվել վճարումը, կամ կատարվել է, թե դեռևս չի կատարվել:

Աննա

Մինչև վճարում կատարելը պետք է ազատման համար ունենաք հիմք, դա տվյալ դեպքում մահվան վկայականն է վերջինիս հիման վրա տրվում է հրաման: