Վերջնահաշվարկ

Սարգիս.

Բարև Ձեզ, եթե աշխատողը ընդունվել է 25/10/19-ին, 01/04/20-ից չի գալիս աշխատանքի, ազատվում է 15/10/20-ին, արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե 01/04/20-ից չի գալիս աշխատանքի, ինչու՞ չեք ազատել աշխատանքից: Այո, հասնում է վերջնահաշվարկ, աշխատած ամբողջ ժամանակահատվածի համար հասանելիք արձակուրդայինի չափով։

Tigran

Եթե հասանելիք արձակուրդը չի օգտվել, ապա այո, հասնում է:

Սյուզի

Բարև Ձեզ: Ես նկատում եմ, որ Դուք բոլոր հարցերին պատասխանում եք: Ուզում եմ իմանալ հաշվապահական դասընթացներ անցկացնու՞մ եք:

Nerses

Այո, հասնում է:

Anushik

Անպայման պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցն ունի չօգտագործված արձակուրդի օրեր:

Սարգիս

Շնորհակալ եմ պատասխանների համար: Այսինքն՝ ստացվում է մարդը նույնիսկ ուղիղ 6 ամիս չի աշխատել ու հասնո՞ւմ է արձակուրդ: Կամ 6.5 ամիս տանը նստած հանգստացել է ու այդ 6.5 ամսվա համար էլ պե՞տք է տանք արձակուրդ: Կասեք, կոնկրետ քանի՞ օր է հասնում արձակուրդ:

Քնարիկ

19 թվից 2 ամիս, 20թ.-ից 3 ամիս, այսինքն` 5 ամսվա վերջնահաշվարկ ունի /արձակուրդային/:

Իննա

Եթե օրինական չեք ազատել աշխատանքից այդ ընթացքում, ապա իր չեկած ամիսների հաշվարկով էլ պետք է վերջնահաշվարկ տաք։ Հաշվարկվում է 25․10․19-ից առ 15․10․20, այսինքն` մեկ տարի գրանցված աշխատող է, ուրեմն ՝ 24 օր 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 20 օր՝ 5 օրյայի դեպքում։

Karina Kag

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

karine

Այո, գործատուն պարտավոր է կատարել վերջնահաշվարկ 5 ամսվա համար։