Վերջնահաշվարկ

Անի.

Բարև: Աշխատողը մեր կազմակերպությունում աշխատում է 2010թ-ից: Հուվար ամսին նա չի աշխատել և փոխարենը ստացել է արձակուրդային 63333, փետրվարից 1-ից անցել է սովորական աշխատանքի մինչև նոյեմբերի 30 70000 դրամ աշխատավարձով: Աշխատանքը 5-օրյա է: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկի հարցում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նունե

Նախ պետք է հաշվել, թե քանի չօգտագործված արձակուրդային օր ունի ձեր աշխատակիցը, և այդ օրերի համար ինչքան արձակուրդային է հասնում նրան: Ստացված գումարին պետք է ավելացնել տվյալ ամսվա հասանելիք աշխատավարձը, և կստանաք տվյալ ամսվա համախառն եկամուտը: Հարկերը նվազեցնելուց հիշեք, որ վերջնահաշվարկի գումարից (չօգտագործված արձակուրդայինից) սոց. վճարներ չեն պահվում:

Լյուդմիլա

Դուք պետք է տվյալ աշխատողի համար փետրվար ամսից հաշվեք մինչև նոյեմբեր քանի ամիս է կազմում: Ամիսների թիվը բազմապատկեք 1.67-ով (20/12), քանի օր կլինի, դա էլ արդեն արձակուրդայինի պես կհաշվեք: