Ալլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը աշխատել է երկու ամիս և ազատվել է աշխատանքից՝ վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ։ Նշեմ նաև ,որ պայմանագրով գործատուն ընդունել է երկու ամիս ժամկետով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ալլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը աշխատել է երկու ամիս և ազատվել է աշխատանքից՝ վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ։ Նշեմ նաև ,որ պայմանագրով գործատուն ընդունել է երկու ամիս ժամկետով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, երկու ամսվա վերջնահաշվարկ պետք է վճարեք (5-օրյա շաբաթվա դեպքում՝ 1.6667*2=3.33օր, 6-օրյա դեպքում՝ 2*2=4 օր)։
Կապ չունի, թե որքան ժամանակ է աշխատել աշխատողը՝ նույնիսկ 2 ամիս, ազատվելիս պիտի կատարեք վերջնահաշվարկ:
Այո անպայման կատարվում է,թեկուզ որոշակի ժամկետով լինի պայմանագիրը։
Հարգելի հաշվապահներ, համատեղ աշխատանքի դեպքում վերջնահաշվարկ կատարվու՞մ է։
Այո, այնտեղի հաշվով որտեղից ազատվում է։
Օրենքի հղում կտաք քանի որ հաշվապահը ասել է համատեղության դեպքում չի հասնում…..
Եթե տարբեր գործատուների մասին է վերջնահաշվարկ հասնում է, արձակման նպաստ չի հասնում, իսկ վերջնահաշվարկը դա միայն արձակման նպաստը չէ,այլ նաև արձակուրդային,բյուլետենի գումար, թող ԱՕ 99 ու 130 հոդվածները 3 անգամ կարդա։