Աստղիկ.
07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աստղիկ.
07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Արձակուրդային չունի ստանալու։
Ինչ է նշանակում՝ արձակուրդային է ստանալու: Աշխատողը, եթե դիմում է գրում, ուզում է գնալ արձակուրդ և գործատուն համաձայն է և մակագրում է դիմումը, տրվում է հրաման, էդ դեպքում կստանա արձակուրդային:
Ո՞նց հասկանալ՝ մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Գալիս է և աշխատում, կարող է նաև համաձայնությամբ նաև արձակուրդ գնալ լրիվ կամ մասնակի, քանի որ երեխայի խնամքի արձակուրդը դա ստաժ է։
Բարև ձեզ, կներեք եթե արձակուրդի օրեր ունի չօգտագործված 2016-2017 թթ, կարո՞ղ ենք տալ և ինչպե՞ս հաշվարկենք, այս տարվա նվազագույնով, թե՞ այն տարիների։
Եթե վերադարձել է աշխատանքի, ուրեմն պետք է աշխատի։ Եթե ունի չօգտագործած արձակուրդի օրեր և ուզում է վերցնել, տնօրենի համաձայնությամբ կարող է գնալ արձակուրդ։
Իսկ եթե չօգտագործված արձակուրդից օգտվում է, ինչպ՞ես պետք է հաշվարկվի արձակուրդայինը։