Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար

Հովո.

Հարգելիներս, խնդրում եմ, մի հարցով օգնեք. սկսնակ վարսավիր եմ և ուզում եմ աշխատել օրենքի սահմաներում, սակայն ամենամատչելի հարկերով: Խնդրում եմ, օգնեք՝ ինչի՞ց սկսեմ, և ո՞րը կլինի ամենահարմար հարկի տեսակը, աշխատելու եմ մենակ, աշխատողներ չեմ ունենալու: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ZhamharyanS

Առաջին հերթին պետք է հաշվառվեք որպես անհատ ձեռներեց: Վարսավիրական գործունեությունը արտոնագրային վճարով է հարկվում՝ յուրաքանչյուր աթոռը ամսական 15,000 դրամ*գործակից (գործակիցը կապված է, թե որտեղ է գտնվում Ձեր վարսավիրական կենտրոնը): Բացի դրանից պետք է վճարեք եկամտային հարկ ձեռնարկատիրական գործունեությունից ամսական 5 000 դրամ:

NAIRA

Իսկ եթե սոցիալական վճար վճարող հանդիսացող եք, ապա նաև 5 000 դրամ սոցիալական վճար: