Աստղիկ․
Բարև բոլորին։ Այսպիսի հարց ունեմ։ Ես պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեմ, սակայն ներկայացնելու համար նախատեսված ժամկետը անցել է։ Խոսքը այս հաշվետվության մասին է` «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՈՒՐ) (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, որի ներկայացման ժամկետը մինչև փետրվարի 25-ն է, ընդ որում վաղն ենք (28) ներկայացնելու, ուզում էի իմանալ՝ վարչական տուգա՞նք է գալու դրա համար և եթե այո, կգա, ապա որքա՞ն գումարի սահմանում։
Հոդված 169.19
«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանական մարմնին և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ
սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: