Վարձավճարի նվազեցում շրջ. հարկից

Արթուր․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում և գործունեությունը իրականացնում է վարձակալած տաղավարում, որի համար տվյալ կազմակերպությունը ստանում է հաշվարկային փաստաթուղթ։ Արդյո՞ք տաղավարի վճարը կհամարվի նվազեցման ենթակա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Ոչ, տաղավարի վճարը չի համարվի նվազեցման ենթակա։

Tigran

ոչ,առևտրի դեպքում չեք կարող վարձավճարը նվազեցնել,

Ս. ՇԱՀԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

20 օգոստոսի 2020 թվականի N 47

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց

Կազմակերպությունը իրականացնում է հագուստի ներմուծման և մանրածախ վաճառքի գործունեություն: Արդյո՞ք տվյալ ապրանքների անմիջականորեն ներմուծման հետ կապված տրանսպորտային ծախսերը հանդիսանում են ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախս:

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև ՀՀ ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նվազեցման ենթակա են

– ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի 4% կազմող գումարը,

– ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի 4% կազմող գումարը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հարցի պարզբանումից հստակ երևում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամ զբաղվող տնտեսվարող սյուբեկտները շրջ հարկի հարկման բազայից կարող են նվազեցնել միայն ձեռք բերված ապրանքների արժեքները, իսկ մնացած այլ ծախսերըէ ոչ, այդ թվում նաև վարձակալության վճարը:

Գայանե

Ոչ,տաղավարի պահով չեք կարողանա նվազեցնել դրույքաչափը։