Աշոտ․
Բարեվ ձեզ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս վճարել վարձակալությունից ստացված եկամտից առաջացող եկամտային հարկը (10%)՝ ապրելով արտասահմանում։ Ունեմ ՀՀՎՀ, ասում են՝ ինչ որ Էլեկտրոնային համակարգի միջոցով է արվում, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես։ Շնորհակալ եմ։
դիմումը ու հայտարարությունը ներկայացրեքայս կայքով https://e-request.am/hy
Շնորհակալ եմ, բայց հարցս դիմում ու հայտարարութուն ներկայացնելու մասին չէր (դա արդեն արված է), այլ կոնկրետ հարկը վճարելու եվ հաշվետվութուն ներկայացնելու գործնթացի մասին։
այս կայքով https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf, կոդերը ստացեք որ կարողանաք դրանք անել
Այդ կայքով պետք է վճարու՞մ անեմ ամսական եկամտահարկի։
Ես գիտեմ այդ կայքը՝ կոդերն էլ ստացել եմ, բայց երբ մուտք եմ գործում չեմ հասկանում, որ մասում են հաշվետվությունը ներկայացնում։
Դուք մտել եք Ձեր լիազորի գրասենյակը: Այստեղ այդ տողով նշված է Ձեր օգտվողի անունը: Այդ օգտվողի անունով պիտի մտնեք, որպեսզի կարողանաք տեսնել հաշվետվության ձևերը և ուղարկել: Ի դեպ դեռ նոր ձևը չկա, բայց շուտով կլինի:
Շնորհակալ եմ: Օգտվողի անունով մտնելու համար ինչ գաղտնաբառ պետք է գրեմ՞
Ստացվեց՝ անչափ շնորհակալ եմ
Միքանի կետ կա “ՀԱՇՎԱՐԿ Տարեկան եկամուտների մասին” Էտ կետերով չենք կարում հաշվետվությունը ներկայացնել՞
Դա հին ձևն է, պիտի սպասեք մինչև նորը լինի կայքում:
Պարզ է, իսկ ամսական հարկի վճարումը գիտեք ինչպե՞ս կատարել, եթե Հայաստանում չեմ:
Պարզ է՝ վերջին հարցը ) իսկ վճարւմը հարկի ամսական ինչպե՞ս պետք է իրականացվի։
Պարտադիր չէ, որ ամսական վճարեք, տարեկան հաշվարկը ներկայացնելուց հետո էլ կարող եք ամբողջ տարվա հարկը վճարել մինչև սահմանված ժամկետի ավարտը։ Եթե Հայաստանում չեք, ձեր տվյալներով ձեր փոխարեն ինչ-որ մեկը միանշանակ կարող է վճարել։