Գարիկ.
Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:
Բարև Ձեզ, հարգելի Գարիկ: Բանը նրանում է, որ այդ 10 % – ը Դուք չեք վճարում, այլ վարձատուն: Դուք ուղղակի այդ հարկը պահում եք և վճարում բյուջե որպես հարկային գործակալ: Օրինակ, եթե վարձավճարը 100 000 դրամ է, դուք 10 000 դրամ եկամտային հարկ եք պահում և վճարում բյուջե, իսկ 90 000 դրամը վճարում վարձատուին: Ստացվում է, որ հարկը պահվում է վարձատուից:
Շնորհակալ եմ շատ։ Բայց մի հարց էլ տամ։ Եկամտային հարկը ես վճարում եմ բյուջե, իսկ բանկով փոխանցման ժամանակ անպայման պետք է իմ ա/ձ-ի համար բանկում հաշիվ բացե՞մ ու այդ հաշվից փոխանցում կատարե՞մ բյուջե: Եվ մի հարց էլ, քանի որ ես ինքնազբաղված անձ եմ և ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացնում, այս վարձակալության եկամտային հարկի վճարման համար ես պետք է հաշվետվություն ներկայացնե՞մ, թե՞ ոչ, ուղղակի բանկային վճարում անեմ բյուջե և վերջ:
Հարգելի Գարիկ, ընդհանուր առմամբ Անին ճիշտ է գրել որպես հարկային գործակալ հարկը պահելու մեխանիզմը, սակայն պետք է նշել, որ հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ: Այսինքն` Դուք հարկը պահելու, վճարելու և այդ մասով հաշվետվություն ներկայացնելու պարտովորություն չունեք: