Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։
այո, ֆիզ.անձը խնդիր կունենա, հայտարարագիր ներկայացնելը դեռ բավարար չի,
Այո, հնարավոր է, հայտարարությունը չներկայացնելու համար, իսկ հայտարարագիր դուք պարտավոր չէիք ներկայացնել, քանի որ հարկային գործակալ այս դեպքում դուք չեք հանդիսանում:
Այո, տուգանք է սպառնում , քանի որ դուք հարկային գործակալ չեք հանդիսանում դուք պարտավոր չէիք ներկայացնել։