Լիանա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:
Հարգելի Լիանա, ճիշտ կլինի, որ վարձակալության պայմանագիրը կազմեք Ձեր տարածքային կադաստրի բաժանմունքում, այդ դեպքում ձևն էլ իրենք կտրամադրեն, և նոտարական վավերացում էլ պարտադիր չի լինի: Իսկ վճարվող վարձավճարից պետք է եկամտային հարկ պահեք 10 տոկոս, որը ցույց եք տալու եկամտային հարկի ամփոփ ամսեկան հաշվարկում:
Վարձակալության պայմանագիրը կազմվում է Ձեր 2-ի միջև: Նոտարական գրանցումը պարտադիր պայման չի հանդիսանում: Դիմեք Ձեր հաշվապահին կամ հաշվապահական կենտրոնին: Դա մտնում է հաշվապահի պարտականությունների մեջ: Իսկ Հաշվետվություն անպայման ներկայացնում եք: Քանի որ ձեր հետ պայմանագիր կնքողը ԱՁ չհամարվող Ֆիզիկական անձ է: Պայմանագրում ֆիքսված գումարի 10%-ը պետք է պահեք ստացողից և որպես հարկային գործակալ փոխանցեք Պետությանը:
Եթե եկամտային հաշվարկ ներկայացնող ԱՁ եք, ապա Ձեր հաշվապահության վարման արժեքը մենք կիրականացնենք 20`000 դրամից սկսած արժեքով: Եթե չեք ներկայացնում Եկամտային հարկի հաշվետվություն, աշխատող չունեցող ԱՁ եք, ապա ամսական մինիմալ արժեքով` 10`000 դրամ` ամբողջովին վերահսկելով Ձեր գործունեության իրավական կողմը` բացառելով ավելորդ տուգանքների վճարումը:
Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճար խորհրդատվություն,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am