Վարձակալած տարածքի կոմունալ վճարումներ

Մերի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս վարձակալության պայմանագրի միջոցով կարգավորել այս դեպքը՝ տարածքի կոմունալ վճարումները կատարում է ֆիզ. անձը իր միջոցներից, այժմ ցանկանում է կոմունալ վճարումները կատարել ՍՊԸ-ի հաշվից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Ի նկատի ունեցեք, որ կոմունալ վճարումները պետք է կատարվեն այն անձի/ՍՊԸ-ի կողմից, ում հետ կնքված է այդ կոմունալ ծառայությունների պայմանագիրը։ Եթե ֆիզ. անձ-վարձատուի անունով է, ու վճարումներ կատարվեն ՍՊԸ-վարձակալի կողմից, ապա կառաջանա եկամտային հարկի պարտավորություն ՍՊԸ մոտ որպես հարկային գործակալ այն տրամաբանությամբ, որ կոմունալները պետք է վճարեր ֆիզ. անձը, սակայն նրա փոխարեն վճարել է ՍՊԸ-ն, ստացվում է՝ դա եկամուտ է ֆիզ․ անձի համար։

Անհրաժեշտ է վարձակալության պայմանագրում նշել, որ կոմունալ վճարումները կատարվում են վարձակալի կողմից, սակայն անհրաժեշտ է նաև փոխել կոմունալ ծառայությունների պայմանագրերը ՍՊԸ անունով։

Մերի

Շնորհակալություն

Tigran

եթե պայմանագրով ֆիզ.անձն է համարվում վարձակալ,ապա փոխեք պայմանագիրը որպես ՍՊԸ կողմից վարձակալություն,

Մերի

Շնորհակալություն

Nerses

Պայմանագրի կողմը փոխեք ՍՊԸ-ի վրա և արդեն ՍՊԸ-ն կվճարի։