Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։
իմաստը, դուք ձեր գույքով եք պատասխանատու լինելու այդ վարկի համար,
Ցանկանում եմ հասկանալ արտարժույթի կանխիկացման հետ ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ։ Մանավանդ, որ ԱՁ-ի վարկը չի օգտագործվելու ԱՁ-ի բիզնեսի մեջ, ավելի շուտ անձնական նպատակով, դրա համար եմ ցանկանում տրամադրել որպես փոխառություն։
իմաստ չկա անձնական նպատակով տրամադրել փոխառություն, մեկ է այն ձեր պարտքն է որպես ֆիզ.անձ,
Ոչի՞նչ որ այդ վարկը տրամադրվելու է ԱՁ-ին բանկի կողմից որպես բիզնես վարկ։
Ոչինչ,
Իսկ կանխիկացման հետ կապված ի՞նչ խնդիր կարող է առաջանալ։ Հարցս անկանխիկ գործարքների հետ կապված օրենքի մասին է:
փոխարժեքային կորուստներ,