Հարություն.
Հարգելի գործընկերներ, համաձայն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 16` համախառն եկամտից չեն նվազեցվում ձեռքբերված վառելիքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը: Արդյո՞ք արդեն կա կառավարության համապատասխան որոշումը:
Այո, Հարություն, կա.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 1001-Ն
ՀՀ պետական մարմինների ծառայողական մեքենաների և մոտոտրանսպորտի վառելիքի, յուղերի և քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի և կուտակչային մարտկոցների ծառայությունների նորմաները սահմանելու մասին:
Հարգելի Վահե,
Ձեր նշած որոշումը սահմանում է պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների համար, դա կարո՞ղ է կիրառվել նաև քաղաքացիների համար:
Եվ անկախ նախորդ հարցիս պատասխանից` ինչպե՞ս է որոշվում նորման այն ավտոմեքենաների համար, որոնք նշված չեն Ձեր բերած որոշման ցանկում:
Հարգանքով`
Գուրգեն
Ես էլ եմ ուզում իմանալ` կա՞ արդյոք այդ որոշումը, թե՞ դեռ չկա: 753-ը 19.12.2012-ից հետո չի փոփոխվել…