Վառելիքի ծախսագրում

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության կողմից վարձակալված մեքենայի համար ծախսված վառելիքը ինչպե՞ս պետք է ծախս ճանաչեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կազմում եք մեքենայի ուղեգիրներ, կարող եք կազմել ամսվա կտրվածքով, մեջը նշում եք կատարված ուղղությունները և ծախսված վառելիքի քանակը, որի հիման վրա էլ կատարում եք վառելիքի պահեստից ելքերը։

Tigran

Վառելիքի հետ կապված վարձակալման պայմանագրում ինչպիսի՞ պայմններ եք նախատեսել, եթե չեք նախատեսել՝ լրացուցիչ համաձայնագրով կարգավորեք:

Արա

Որպեսզի այն ճանաշվի ծախս, պարտադիր կերպով պիտի Ձեզ համար դուրս գրվի  հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, իսկ եթե գործարքը կանխիկ է, ապա ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր պիտի նշվի ԳՆՈՐԴ: և Ձեր ՀՎՀՀ-ն: Հակառակ դեպքում այն հիմնավորված ծախս չի ճանաչվի։