Ստորագրության բացակայություն փաստաթղթի վրա

Հայկ․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ դրամարկղի մուտքի / ելքի օրդերների վրա եթե որոշ ստորագրություններ են բացակայում, օրինակ գանձապահի, դրա համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Դա դրամարկղայի գրքի վարման օրենքի խախտում է,որը բերում է ֆինանսական պատասխանատվության:

Hayk

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքով սահմանված է նվազագույն աշխատավարձի 20 -ապատիկի չափով: Ինչ որ բան փոխվել է՞

Tigran

հիմա չի գործում այդ օրենքը,2018-ից հարկային օրենսգրքով է,

Tigran

հ.418 և կարգի 35-րդ կետը նայեք
հ. 388
1. Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը դրված չէ այլ անձի վրա:
2. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից:
3. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման):
4. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

Nerses

Ըստ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի տուգանք է սահմանված։