Ստաժի վերաբերյալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով գործող խանութ է մարզում, եթե աշխատող գրանցենք՝ էլի ստաժ չի համարվելու՞ տվյալ աշխատողի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, հարգելի Գայանե:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հոդված 29. Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:
Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`
1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները:
Դրույթի մինչև 25.07.2019 գործող խմբագրությունը.
1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)… ժամանակահատվածները:
25.06.2019թ.-ին «(վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)» բառերը փոխարինվեցին «(վարձու աշխատանք կատարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)» բառերով: Իսկ 01.07.2019թ.-ին այդ նախադասությունը ընդհանրապես հանվեց օրենքից: Հստակ նշվում է, որ ստաժ չի հաշվարկվում եթե անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
Իսկ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն, որ …չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը… խմբագրությունը նույնպես փոխվել է, նախկինում այսպես էր՝ …չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Tigran

Աշխատող գրանցելու դեպքում, նրա համար այն ստաժ համարվելու, միկրոյի համակարգում գործող Ա/Ձ-ի այդ ժամանահատվածն է, որ ստաժ չի համարվում:

Գայանե

Տիգրան ջան, ԱՁ-ն գիտեմ, որ չի համարվում, ինձ աշխատողն է պետք, աշխատողի դեպքում ստաժ համարվում է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

Tigran

Այո, աշխատողի դեպքում ստաժ համարվում է:

Karine

Ձեզ համար ստաժ չի համարվում, բայց Ձեզ մոտ գրանցված աշխատողի համար ստաժ է համարվում։

Գայանե

ԱՁ-ի համար գիտեմ, որ չի համարվում, հարգելիներս, ինձ աշխատողի դեպքում էր հետաքրքիր: Շնորհակալ եմ պատասխանների համար:

Իննա

Աշխատողի համար ստաժ համարվում է այն ժամանակահատվածը, որից սկսած նա գրանցվել է՝ անկախ հարկատեսակից:

Nerses

Աշխատողի համար ստաժ համարվում է:

Anushik

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների աշխատողների համար ստաժ հաշվարկվում է, քանի որ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված է բացառություն միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ների համար։