Կարեն.
Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը աշխատողների ձեռք բերած ստաժի ձևաթղթի լրացմանը և հանձնմանը սոց. բաժին: Ո՞ր ամսաթվից հետո է, որ աշխատանքի ընդունված լինելու դեպքում այդ ձևաթուղթը պետք է ներկայացներ այդ կազմակերպությունը, այլ ոչ թե տվյալ` մեր կազմակերպությունը:
Բարև, հարգելի Կարեն: Եթե տվյալ աշխատողը 2007թ-ի հուլիսի 1-ից հետո ոչ մի տեղ չի աշխատել, ուրեմն պետք է ներկայացվի ստաժի մասին ձևաթուղթը, իսկ եթե նա որևէ տեղ աշխատել է, ուրեմն տվյալ կազմակերպությունը պարտավոր էր այն ներկայացնելու:
Շնորհակալություն, Լիանա:
Իսկ եթե տվյալ աշխատողը ոչ թե ընդունվել, այլ շարունակել է աշխատել միևնույն կազմակերպությունում 2007թ. հուլիսի 1-ից հետո (2006 – 2008), ապա այդ կազմակերպությունը պարտավո՞ր էր հանձնել ստաժի ձևաթուղթ: