ՍՊԸ տնօրենը իր հետ կնքու՞մ է աշխատանքային պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ: ՍՊԸ տնօրենը իր հետ կնքու՞մ է աշխատանքային պայմանագիր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՍՊԸ տնօրենը իր հետ չի կնքում աշխատանքային պայմանագիր, եթե հիմնադիր չի հանդիսանում, եթե այլ անձ է հիմնադիրը կնքում աշխատանքային պայմանագիրը:

Աննա

Չհասկացա, թե ինչ էիք գրել․․․ Ասում եք, եթե հիմնադիր չի հանդիսանում չի կնքում, եթե այլ անձ է հիմնադիրը, ուրեմն կնքում է․․․ Եթե ինքը հիմնադիր չէ, բնականաբար այլ անձ է հիմնադիրը, բնականաբար պետք է կնքի․․․

Tigran

Եթե այլ անձ է, հիմնադիրը չի՝ կնքվում է աշխատանքային պայմանագիրը, իսկ հիմնադիրը տնօրենի գործառույթները իրականացնելու դեպքում կարող է չկնքել, քանի որ իր եկամուտը շահաբաժինն է լինելու:

Մարիաննա

Բարև Ձեզ, Աննա: Եթե տնօրենը այս դեպքում վարձու աշխատող է, ապա նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքում է ընկերության հիմնադիրը: Եթե նա և՛ տնօրենն է, և՛ ընկերության հիմնադիրը, ապա կարող է իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր, որում նշվում է. «… ՍՊԸ-ն, որը գործում է իր կանոնադրությամբ (գրանցված պետական ռեգիստրի տարածքային բաժնում 01.01.2021թ.-ին թիվ …), ի դեմս ընկերության հիմնադիր ՀՀ քաղաքացի Պողոս Պողոսյանի (հետագայում՝ Գործատու), մի կողմից և ՀՀ քաղաքացի Պողոս Պողոսյանը (նույն. քարտ, սոց. քարտ, հասցե, հետագայում՝ Աշխատող) մյուս կողմից, սույն պայմանագրում միասին անվանվելով «Կողմեր», կնքեցին սույն աշխատանքային պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) ներքոգրյալ պայմանների մասին…
Աշխատողը նշանակվում է գլխավոր տնօրենի պաշտոնում՝ համաձայն Գործատուի հիմնադրի կայացած ընդհանուր ժողովի որոշման, և պարտավորվում է կատարել սույն պայմանագրով սահմանված իր աշխատանքային պարտականությունները գործատուի գործունեության հետևյալ հասցեում՝…»:

karine

ՍՊԸ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր է կնքում կազմակերպության հիմնադիրը։

Nerses

Այո, ՍՊԸ-ի հիմնադիրը պայմանագիր է կնքում ՍՊԸ-ի տնօրենի հետ: