Աննա.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է սեպտեմբերին պետ. ռեգիստրում։ Հարկայինով միայն լիազորի գրասենյակ են բացել ու վերջ։ Օգտվող գրանցվելուց և մուտք գործելուց ՍՊԸ-ի կարգավիճակը տալիս է “Նոր գրանցված”։ Արդյո՞ք 2021թ-ի համար պարտավորություններ չունի և հարկայինից ծանուցում չե՞նք ստանա։
Կստանաք ծանուցում,եթե արդեն չեք ստացել, թեկուզ զրոյական պետք է հաշվետվությունները ներկայացնեք:
Տիգրան ջան, իսկ սպասենք հարկայինից ծանուցու՞մ, թե՞ զրոյական տանք։ Եվ կտորը առնելու է և տա կարեն, ինքը չի անում, որ դիտեմ արտադրություն, ուղղակի իր առած կտորով են կարելու ու ինքն էլ տպագրություն անի մայկաների վրա ու վաճառի, ի՞նչ դասակարգիչ ընտրեմ:
Զրոյական տվեք,մի սպասենք հարկայինից ծանուցում գա, ընդ որում կարող է եկել է էլեկտրոնային, որ օգտվողով մտնեք ծրագիր կարող է տեսնեք: Դա արդեն դիզայներական գործ է, եթե կար է ու այլ անձ է կարում, 18.12.0 Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն:
Ունեք, քանի որ գրանցվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնեիք հայտարարություն որևէ հարկային դաշտ ընտրելու, քանի որ չեք ներկայացրել ընկել եք ընդհանուր հարկման դաշտ, և քանի որ չեք ներկայացրել ոչ մի հաշվետվություն, ունեք վճարելու տույժեր և տուգանքներ։ Խորհուրդ կտամ չսպասել հարկայինի ծանուցմանը և գնալ իմանալ ինչքան պետք է վճարեք և անհապաղ դադարեցնել գործունեությունը։
Գործունեություն բացարձակ չի իրականացվել, պարտավորություններ չունի տույժ տուգանի, մաքսիմում վարչական։ Իսկ այս տարի ուզում է գործունեություն անել և արդեն կտրենք հարկային դաշտը: