Accountant.am

Արամ․

Բարև Ձեզ։ Ունեմ ՍՊԸ, որը պետք է նվիրատվեմ։ Կասե՞ք՝ հետագայում եթե առաջանան խնդիրներ ՍՊԸ-ի գործունեության հետ կախված, ո՞վ է կրելու պատասխանատվությունը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2. Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Հետագայում եթե առաջանան խնդիրներ ՍՊԸ-ի գործունեության հետ կապված պատասխանատվությունը կրելու է իրավահաջորդ անձը,անձինք։

Մերի

Բարև ձեզ, Արամ։ Հետագա խնդիրների առաջացման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է այն անձը, որին նվիրատվություն եք արել այդ կազմակերպությունը։

Nerses

Ում նվիրատվություն եք անում պատասխանատվությունը փոխանցվում է նրան։ Դուք այլևս բաժնետեր չեք համարվում։

Gevorg Grigoryan

Հարգելի Արամ, ում փոխանցում եք բաժնետոմսերը, նա էլ կրում է ամբողջ պատասխանատվությունը։

Արամ

Շնորհակալություն բոլորին պատասխանելու համար։ Այսինքն՝ ՍՊԸ-ի կազմավորված օրվանից ի վեր բոլոր խնդիրների պատասխանատուն նվիրառու՞ն է։