ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nazeli

Հարգելի Աշոտ, գումարը բանկից դուրս գալուց 1 աշխատանքային օրվա ընթացքում պետք է մուտքագրվի դրամարկղ , և հետո միայն ելք արվի դրամարկղի ելքի օրդերով ամեն անգամ նորով` հիմք նշելով պայմանագիրը:
Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկին, ապա այն կառաջանա , երբ ապրանքը դուք ընդունեք: Չմոռանաք եկամտահարկի եռամսյակի հաշվետվությունում էլ մտցնել:

Արսեն

Հարգելի Նազելի, եկամտահարկը տվյալ պարագայում կառաջանա վճարման համամասնորեն:
Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: