ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անուշ

Այստեղ կա հաշվիչ, որը ցույց է տալիս, որ պետք է գրանցել ավելի քիչ աշխատավարձ այս դեպքում:

Լուսինե

Իսկ ի՞նչ արտոնություններ կան ՏՏ ոլորտում:

Մարիաննա

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2015 թվականից սկսած ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես շահութահարկի 0 % դրույքաչափի և եկամտային հարկի 10 % դրույքաչափի կիրառում:

Մարինե

Կոնկրետ չի նշվում, թե որ արտոնությունը ինչ ձև ծախսել: Բայց կա մի այսպիսի հոդված, որն ասում է, որ մշակված ծրագրով է տրամադրվում: Այդ մասին փորձեք հավատարմագրման հանձնաժողովից ճշտել: Ահա հոդվածը՝

Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

1. Պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին բարենպաստ ֆինանսավորման պայմանների տրամադրման, ներդրումների ներգրավման և արտաքին տնտեսական գործունեության խթանման համար իրականացվում է ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման համակարգի մարմինը: Ծրագիրը մշակվում է սույն օրենքի սկզբունքներին և աջակցման նպատակներին համապատասխան:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց՝ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

Այստեղ էլ ասվում է՝ ինչ նպատակով է արտոնություն տրամադրվում:

Հոդված 4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Պետական աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝

1) մրցունակության բարձրացումը.

2) հմուտ աշխատուժի ներգրավումը և հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով.

3) դրամաշնորհային ծրագրերով գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և սկսնակ կազմակերպությունների կայացմանն օժանդակումը.

4) վենչուրային և օտարերկրյա ներդրումների խթանումը և ներգրավումը:

Այս հոդվածի 3-րդ կետից հասկացվում է, որ եկամտային հարկի արտոնությունը պետք է ծախսել աշխատավարձի վրա:

Կարդացեք՝
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասով
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասով
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը