Արամ.
Ո՞վ կարող է օգնել ինձ: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ցանկանում եմ անցնել շրջ. հարկի համակարգ, սակայն վստահ չեմ, թե ինչքանով է դա ձեռնտու իմ ՍՊԸ-ին: Շրջանառությունը 2019թ. եղել է 10 281 856 դրամ, ԱԱՀ-ն՝ 1 584 660 դրամ: 2019թ. արտերկրից ներմուծել եմ ընդհանուր մաքսային արժեքով 6 315 493 դրամի ապրանք, ԱԱՀ-ն՝ 2 265 902 դրամ, ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գումարը կազմել է 2 240 429 դրամ, ԱԱՀ-ն՝ 90 364 դրամ: Նախորդ տարի վճարել եմ 342 557 դրամ շահութահարկ և 2019թ.-ին՝ 68 511 դրամ եռամսյակային կանխավճար: Եթե կարող եք օգնել, շատ շնորհակալ կլինեմ:
Կարող եք անցնել շրջ. հարկի համակարգ, պետք է մինչև 20.02.2020թ. ներկայացնեք հայտարարությունը շրջ. հարկի անցնելու, սակայն ներմուծման գործարքների դեպքում ԱԱՀ-ն վճարելու եք։ Կարծում եմ՝ պատասխանից գոհ եք, եթե էլի հարցեր կան, ասեք։