ՍՊԸ-ն եվրոպական երկրից ստացել է դրամաշնորհ

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն եվրոպական երկրից ստացել է դրամաշնորհ, որով պետք է ձեռք բերի սեփական օգտագործման հիմնական միջոցներ, ապա․

  1. դրամաշնորհի գումարը հարկվո՞ւմ է ԱԱՀ-ով,
  2. արդյո՞ք պետք է դրամաշնորհի համար ինքնահաշիվ գրել, եթե պայմանագրով չի պարտադրվում,
  3. եթե դրամաշնորհը ստացվել է եվրոյով և հաշիվ չի գրվում, ապա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր օրվա փոխարժեքով պետք է արտացոլել դրամաշնորհի գումարը։

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 դրամաշնորհի գումարը չի հարկվի ԱԱՀ-ով, եթե այս պայմանն է.

17) սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվողապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման  կարգերը  սահմանում է Կառավարությունը.

Նարե

Գրանտը այս կետով չունի հարկազատման տեղեկանք