Քնարիկ․
Բարև ձեզ, եթե մայիսի 15-ից ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը, կարո՞ղ է հունիսին մայիսի հաշվետվությունները ուղարկի, ու մայիսի հարկերը վճարի այդ 15-օրվա համար, խոսքը եկամտային հարկի ու սոցի մասին է։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Քնարիկ․
Բարև ձեզ, եթե մայիսի 15-ից ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը, կարո՞ղ է հունիսին մայիսի հաշվետվությունները ուղարկի, ու մայիսի հարկերը վճարի այդ 15-օրվա համար, խոսքը եկամտային հարկի ու սոցի մասին է։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ թե կարող եք, այլ հակառակ դեպքում կենթարկվեք վարչական պատասխանատվության։
Դուք պարտավոր եք հունիսին մայիսի հաշվետվությունները ներկայացնել ու մայիսի հարկերը վճարել,թեկուզ 15-օրվա համար,
Պարտավոր եք ներկայացնել հաշվետվությունները։
Անկախ անորոշ ժամկետով գործունեության դադարեցմանը՝ եկամտային հարկի ու սոցի հաշվետվությունները պարտավոր եք ներկայացնելու: Եթե ամսական կամ եռամսյակային այլ հաշվետվություններ էլ ունեք՝ այդ թվում թեկուզ 0-ական, ապա անպայման դրանք ևս պետք է ներկայացնեք իրենց ժամկետներում:
Այո կարող եք, քանի որ համաձայն ՀՕ-ի 53 հոդվածի 9-րդ կետի <<9. Սույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով
գործունեության վերսկսում չի համարվում
1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվում
աշխատողի
հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին էներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ. 5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը.