ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով: Վերջերս միջոցառում է կազմակերպել և մասնակիցները 10 000 դրամ անդամավճար են մուծել: 10 հոգի են մասնակցել, այսինքն` ես պետք է 5 տոկոս շրջանառության հարկ վճարեմ այդ 100 000-ից։ Գրանցված են 2 աշխատող:
Գրանցված են 2 աշխատող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ վարվեմ այդ գումարի հետ: 5 տոկոսը, այսինքն՝ 5 000 դրամը հանե՞մ, իսկ այդ 95 000 – ը 2 աշխատողների միջև բաժանե՞մ՝ իր համապատասխան հարկերով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Գայանե, պետք է տարբերակել անդամավճարը մասնակցությունից: Իսկ ինչ վերաբերվում է շրջհարկին, ապա պետք է վճարեք ըստ կարգի և հաշվետվություն ներկայացնեք: Իսկ աշխատավարձի հետ կապված, պետք է համապատասխան հաշվարկ անեք` Ձեր պարագայում հարմար է ժամավճարով նշեք, որ կարողանաք 95 000 դրամի չափով հաշվարկեք:

Marine Gh

Այո, Ձեր հասույթից դուք պետք է 5 տոկոս հարկ վճարեք: Իսկ թե ի՞նչ անել գումարը, դա Ձեր կազմակերպության ներքին գործն է: Եթե Ձեր մոտ այդպես է աշխատավարձը, այսինքն` գործարքային, ուրեմն այդպես արեք, բոլոր հարկերը պետք է վճարեք:

Tigran

Այո, որքան որ նախատեսել եք աշխատավարձի չափ վճարել:

Գայանե

Շատ շնորհակալ եմ բոլորիցդ:

karine

Կարծում եմ` Ձեզ մոտ հաստիքին համապատասխան աշխատավարձ պետք է հաստատված լինի: 100 000-ից 5% շրջհարկ պետք է վճարեք, իսկ մնացած գումարից կարող եք աշխատավարձ վճարել: