ՍՊԸ մասնակիցների հիերարխիա

Տիգրան.

Բարև ձեզ: Ինձ կներկակացնե՞ք ՍՊ ընկերության մասնակիցների հիերարխիան ըստ ՀՀ կանոնադրության:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հիմնադիր մասնակիցներ, մասնակիցներ՝ նոր ներգրավվող: Կառավարման մարմինները՝ Ընդհանուր ժողով, հնարավոր է նաև վարչություն կամ խորհուրդ, գործադիր տնօրեն:

Ալլա

Ըստ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 3-րդ գլխի Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք: Ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները: Օրենքի 5-րդ գլխի համաձայն Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել խորհրդի ձևավորում: Ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության գործադիր մարմինը կարող է նաև ընտրվել ոչ ընկերության մասնակիցների թվից: Եվ վերջապես, Ընկերության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից մեկ տարի ժամկետով, եթե ընկերության կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

Տիգրան

Շնորհակալ եմ պատասխանների համար, ըստ տրամաբանության ամենաբարձր պաշտոնը կոչվում է Հիմնադիր տնօրե՞ն, իսկ նրա առաջին ենթական Գործադիր տնօրենն է՞:

Nerses

Այո, կարելի է էդպես ասել: Հիմնադիրը հիմնադիրն է:

Tigran

Ոչ, հիմնադիր տնօրենը այն անձն է, որը և հիմնադիր է ու իրականացնում է Գործադիր տնօրենի գործառույթները քանի դեռ նշանակված չէ Գործադիր տնօրեն:

Տիգրան

Լավ, կա՞ մի տեղ, որտեղ կարամ ծանոթանամ, ըստ ՀՀ օրենսգրքի, ինչպե՞ս անվանվեմ ես իմ ՍՊԸ֊ում, կամ օրինակ, որ հաստիքը զբաղեցնողին ինչ մակարդակի անվանում տամ, և ի՞նչ կառավարչական հերթականություն։

Tigran