ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն

Լիաննա.

Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Հին տնօրենին, եթե ազատում եք, անպայման պետք է լուծել պայմանագիրը նորին ընդունելու համար, քանի որ ձեր աշխատակիցն է, պետք չի նոր պայամանագիր կնքել, պետք է պայմանագրի փոխոխություններ կատարել, լրացումներով, անպայման անցնել բոլոր կետերով:
թե հրամանագիրք էլ ունեք, անպայման հրամանագրում եք կատարած գործողությունները (ազատում, ընդունում):

Tigran

Նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի լուծարել, նորը կնքել:

Լիաննա

Ավելացնեմ, որ հին տնօրենը նույն ՍՊԸ-ում անցել է այլ աշխատանքի:

Tigran

Իմ պատասխանը մնում է նույնը:Այսինքն նոր աշխատանքի հաշվով էլ նորը կնքեք հին տնօրենի հետ:

Լիաննա

Հարգելի Տիգրան, իսկ հին պայմանագրերի լուծարումը և նորի կազմումը մեկ հրամանով է գրվում, թե՞ լուծարումը առանձին հրաման է, նոր աշխատանքի տեղափոխելը այլ հրաման:

Tigran

Առանձին առանձին հրամաններով:

Լիաննա

Շնորհակալ եմ շաաաատ։

Ալլա

Տնօրենը նշանակվում է պետ ռեգիստրում փոփոխությունը գրանցելուց հետո, այնպես որ տնօրենի աշխատանքային պայմանագիրը պետք է լուծել և կնքել նոր պայմանագիր, քանի որ կատարվում է ամբողջությամբ իրավունքների և պարտականությունների փոփոխություն։ Անպայման պետք է այդ փոփոխությունները հրամանագրել։

Արա

Աշխատանքային օրենսգիրքը այդ հարցը չի կարգավորում, այսինքն՝ երկու դեպքն էլ ճիշտ է, կարող եք հին պայմանագիրը լուծել, նորը կնքել, կարող եք հին պայմանագիրը վերախմբագրել: