Արա.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է պետական պաշտոնյա, բայց ՍՊԸ-ն ունի տնօրեն և հիմնադիրը չի մասնակցում ընկերության կողմից իրականացվող գործառույթներին և միայն ստանում է շահաբաժին, դա օրենքի խախտու՞մ է։ Կարո՞ղ եք տալ օրենքի հղում։ Շնորհակալություն։
Հանրային ծառայության մասին օրենքի հոդված 31. Անհամատեղելիության պահանջները
10. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: