ՍՊԸ հաշվետվություններ

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է 2022թ. օգոստոսի 22-ին։ Գրանցվել ենք որպես շրջանառության հարկ վճարող, բայց տվյալ պահին ակտիվ գործունեություն չենք ծավալում, եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաշվետվություններ ենք պարտավոր հանձնել հարկային ծառայություն այս դեպքում։ Եվ առաջին անգամ ե՞րբ պիտի հանձնենք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է հոկտեմբերին հանձնեք շրջհարկի եռամսյակային հաշվետվությունը,

Անուշ

Շնորհակալ եմ։

Zoya

Դուք պիտի որ տնօրեն ունենաք գրանցած որպես վարձու աշխատող , եթե ունեք մինչև 20.09.2022թ. ուղարկեք 0-ական եկամտային հարկի հաշվետվություն , իսկ 20.10.2022թ. շրջ. հարկի 0-ական եռամսյակային:

Անուշ

Շնորհակալ եմ պատասխանելու համար։
Իսկ եթե ես եմ միաժամանակ ընկերության և հիմնադիրը, և տնօրենը, այդ դեպքում համարվու՞մ եմ վարձու աշխատող։ Որոշման մեջ նշված է, որ “Ընկերության տնօրեն հաստատել… (իմ անուն ազգանունը), նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով”։
Այս դեպքում եկամտային հարկի հաշվետվություն պե՞տք է հանձնել։

Zoya

Հարգելի Անուշ եթե աշխատանքային պայմանագիր ունեք ուրեմն մտեք Ձեր TAX SERVICE աշխատողներ բաժնով նայեք որպես վարձու աշխատող ձևակերպված եք , նոր այդ դեպքում պետք է պարտադիր հանձնեք եկամտային հարկի 0-ական հաշվարկ:

Անուշ

Իսկ եթե TAX SERVICE-ում չկա “աշխատողներ բաժին”, նշանակում է վարձու աշխատող չե՞մ։ Այնտեղ կա “oգտվողների” ու “լիազորների” բաժին միայն։ Ես oգտվող եմ և լիազոր։

karine

Եթե ունեք գրանցած աշխատողներ, մինչև հոկտեմբերի 20-ը հանձնեք եկամտային հարկի և երրորդ եռամսյակի շրջհարկի հաշվետվությունները զրոյական։

Անուշ

Շնորհակալ եմ պատասխանելու համար։
Իսկ տնօրենը համարվու՞մ է գրանցված աշխատող, որը նույն ընկերության հիմնադիրն է։ Այլ աշխատողներ չկան։