ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Գոհար.

ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է “Հայփոստ”-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը “Հայփոստ”-ի միջոցով:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Միհրան

Նախ ընկերությանը չի ներկայացվել, որ ծանուցագրի վրա նայեք, կտեսնեք տնօրենի անուն, ազգանունը, երկրորդ` չկա այդպիսի օրենք, հավատացնում եմ Ձեզ, պետք է վճարել վարչական տուգանքը:

Արծրուն

Գոհար ջան, կա օրենք, ըստ որի պարտավոր ես ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Բացառություններ չկան: Հարկայինը ճիշտ է:

Lida

Համաձայն եմ Արծրունի հետ:
Հոդված 15.1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը պարտադիր է հետևյալ ժամանակացույցին համապատասխան`
1) 2010 թվականի հունվարի 1-ից`
ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողների, ներդրումային ընկերությունների, կարգավորող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների համար,
բ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր համարվող կազմակերպությունների համար,
գ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար,
դ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող` 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համար.
2) 2010 թվականի հուլիսի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:
Սույն հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվարկը, հայտարարագիրը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմին չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն: