Տիգրան.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ գրանցելուց հետո որևէ ֆինանսական մուտք ու ելք չունենա, ենթադրենք մեկ տարի, դա խնդիր կառաջացնի՞։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ գրանցելուց հետո որևէ ֆինանսական մուտք ու ելք չունենա, ենթադրենք մեկ տարի, դա խնդիր կառաջացնի՞։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Ոչ։
Ոչ, դա խնդիր չի առաջացնի, բայց տարեկան հաշվետվություններ՝ թեկուզ 0-ական, պետք է ներկայացնեք։
Շնորհակալ եմ, իսկ եռամսյակային հաշվետվություններ պարտադի՞ր են էս դեպքում կամ առհասարալ էսպես ձևակերպեմ, կա ՍՊԸ որն ունի մեկ աշխատող նույն ինքը տնօրենն է, փաստացի ոչ մի գործունեություն չի ծավալում, ի/նչ պետք ա ներկայացվի և որտո՞ղ, որ այդ ՍՊԸ-ն խախտումներ չունենա։
Եթե տնօրենը գրանցված աշխատող է՝ նրա համար ներկայացվել է գրանցման հայտ, ապա պետք է ներկայացվեր ամսական եկամտային հարկի հաշվետվություն: Բացի այդ կասեք հարկային որևէ դաշտում աշխատելու համար հայտարարություն ներկայացրել եք, թե՞ ոչ՝ դրանից է կախված թե այլ ի՞նչ հաշվետվություններ եք պարտավոր ներկայցնելու և ի՞նչ պարբերականությամբ։
եթե տնօրենը գրանցված աշխատող է – իսկ միթե ցանկացած ՍՊԸ ի գրանցումից հետո տնօրենը ավտոմատ գրանցված աշխատող չէ՞
ներկայացվել է ԱԱՀ, ՏՏ կազմակերպություն է
շնորհակալ եմ
ՍՊԸ- ի գրանցումից հետո տնօրենը ավտոմատ գրանցված աշխատող չէ:Աշխատելու դեպքում՝ ՍՊԸ-ի տնօրենի համար ևս ՀՏ պետք է ներկայացվի գրնցման հայտ և ներկայացվի եկամտային հարկի ամսական հաշվետվություն:
ԱԱՀ-ի դաշտում պարտադիր է ներկայացնել ԱԱՀ-ի ամսական հաշվետվություն՝ Ձեր նշված դեպքում 0-ական:
ՏՏ-ի դեպքում՝ պետ ռեգիստրում գրանցվելուց հետո 3 ամսյա ժամկետում կարող եք դիմել ԲՏԱ՝ արտոնագիր ստանալու համար:
Իսկ եթե ՍՊԸ-ի տնօրենը գրանցվում է աշխատող ու ՍՊԸ-ն չի աշխատում, տնօրենի համար պետք է աշխատավարձի չափ ներկայացվի՞, պարտադիր գումար փոխանցվի բանկային հաշվեհամարի՞ն ու համապատասխանաբար գրանցված աշխատողի վճարումներ արվի, թե՞ կա մեխանիզմ, օրինակ՝ ըստ որի եթե ՍՊԸ ն չի գործում աշխատավարձային ուրիշ ՀՏ է ներկայացվում։
Եվ ի՞նչ արտոնագրի մասին է խոսքը կամ որտե՞ղ կարելիա ծանոթանալ։
Եթե ՍՊԸ- ի տնօրենը գրանցվում է աշխատող ու ՍՊԸ- ն չի աշխատում՝ եկամտային հարկի 0-ական հաշվետվություն: Նայիր՝ ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
պետք է գոնե հաշվետվությունները թեկուզ 0-ական ներկայացնեք,
տարեկան թե ինչ հաճախականությամբ՞
աշխատողի վճարումները պետքա արվեն ՞ (տնօրենի/հիմնադրի համար)
եթե տնօրենը գրանցված է հարկային ծրագրով ,ապա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ամսեկան հաշվով,նույնը վճարումները,