Լիանա․
Բարև Ձեզ։ Եթե խանութում նաև վաճառվում է տեղում պատրաստվող սուրճ և ֆրեշ (խանութը չունի սպասարկման տարածք), այդ դեպքում համարվու՞մ է հանրային սնունդ, թե՞ ոչ, և թաղապետարան պետ․ տուրք անհրաժե՞շտ է վճարել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիանա․
Բարև Ձեզ։ Եթե խանութում նաև վաճառվում է տեղում պատրաստվող սուրճ և ֆրեշ (խանութը չունի սպասարկման տարածք), այդ դեպքում համարվու՞մ է հանրային սնունդ, թե՞ ոչ, և թաղապետարան պետ․ տուրք անհրաժե՞շտ է վճարել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համենայն դեպս դա առանձին գործունեություն է, հանրային սնունդ չէ։
Պետք է տեղական տուրք վճարեք
Տեղական տուրք պետք է վճարեք։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874 հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» համաձայն, «I» բաժնի «56. Հանրային սննդի կազմակերպում» հատվածը իր մեջ ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում
ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի:
պատրաստի սննդի մատուցումը տեղում անմիջական սպառման համար, այլ ոչ թե սպասարկման հարմարավետությունը:Տնտեսական գործունեության այս տեսակի համար որոշիչ գործոնն է
Նշվածից հետևում է, որ գործունեությունը հանրային սննդի կազմակերպում համարելու հարցում առաջնային նշանակություն ունի հանրային սննդի՝ անմիջական տեղում սպառման համար նախատեսված լինելու հանգամանքը։ Ընդ որում, խոսքը գնում է, ոչ թե տեղում սպասարկման հարմարավետություն և հնարավորություն ունենալու, այլ արտադրանքի՝ տեղում սպառման ենթակա լինելու նշանակության մասին՝ անկախ արտադրանքը տեղում սպառելու համար պայմաններ ունենալու հանգամանքից։
Միաժամանակ, դասակարգչի «56.30 Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ» դասը ներառում է տեղում օգտագործելու համար խմիչքների պատրաստման, վաճառքի և սպասարկման ծառայությունները` բարերում, պանդոկներում, կոկտեյլ-սրահներում, գարեջրասրահներում, պարահրապարակներում, գիշերային ակումբներում (խմիչքների մատուցմամբ), սուրճի, հյութերի սրահներում, ինչպես նաև խմիչքների վաճառքը սայլակներից: Նշյալ դասի մեջ ներառում է նաև «56․30․4 Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք» ենթադասը, որը իրենից ներկայացնում է շարժական առևտրի կետերի միջոցով միայն խմիչքների, ըմպելիքների պատրաստում և վաճառք։