Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գովազդային վահանակներ է պատրաստում, գործում է շրջհարկով, ունի մեկ աշխատող, որպես գրաֆիկ դիզայներ։ Հարցս հետևյալն է․ նաև ունի սուրճի ապարատ, հունվարից է տեղադրել սուրճի ապարատը։ Ես ամեն ամիս սուրճի ապարատի հետ կապված հաշվետվություն ունեմ ներկայացնելու, թե՞ ոչ։ Ամեն ամիս աշխատողի համար 189 ձևը ներկայացնում եմ, ուղղակի սուրճի ապարատի հետ կապված չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Եռամսյակային և տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու։ Կանխավ շնորհակալություն։
այդ ապարատի հաշվով պետք է ամեն ամիս ըստ հասցեի արտոնագիր ստանաք էլեկտրոնային, հարկայինից ու վճարեք պետտուրքը, սուրճի ապարատի գործունեությունը պետտուրքով է հարկվում,
Շնորհակալ եմ շատ, իսկ տարեկան հաշվետվություն չկա/ սուրճի ապարատի հետ կապված։
չէ ,բայց տարեկան եկամտում դրա հասույթը պետք է հաշվի առնեք,