Գարիկ.
Բարև ձեզ:
Ես գազալցակայանում տեղադրել եմ սուրճի ապարատ (vending machine), դրա համար պետք է գրանցեմ ԱՁ, կասե՞ք` ինչ հարկատեսակով է հարկվելու` ամսակա՞ն, թե՞ եռամսյակային, ու ինչպե՞ս են հաշվարկում հարկը: Հումքը գնում եմ կազմակերպությունից ՀԴՄ կտրոններով:
Շնորհակալ եմ:
Հարգելի Գարիկ, մետաղադրամով շահագործվող ավտոմատների համար վճարվում է արտոնագրային վճար, որը Երևան քաղաքի համար կազմում է 5000 դրամ յուրաքանչյուր ավտոմատի համար, ինչպես նաև հաշվարկվում է գործակից.
Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպման համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար` 1.05: