Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել, և աշխատանքի ենք ընդունել հոգեբան, ով հիմա երեխայի է սպասում։ Ծրագրի ավարտից հետո, երբ աշխատողը գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, ՀԿ-ի նախագահը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար անի չէ՞ տվյալ աշխատողի համար։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունը միջոց չունի վճարելու։ ՀԿ -ն զբաղվում է հատուկ խնամքի երեխաների ծառայությամբ: Իրավունք ունե՞նք խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել։ Եվ մի հարց էլ՝ ֆիզի գումարը, եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կարո՞ղ եմ երկու կամ երեք ամսում վճարել: Շնորհակալ եմ։
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=91100 սա սոցվճարի մասով։
Եթե չի բավականացնում եկամտահարկը, ապա կարող եք մնացյալ ամիսներին էլ վճարել։
Մինչև ազատելը եթե հաստիքը կրճատվում է, պետք է աշխատողի համաձայնությամբ տեղափոխել այլ աշխատանքի։
Աշխատողի երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ այո մինչև 2տ լրանալը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար վճարել տվյալ աշխատողի համար։ Խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին պետք չի ազատել։ եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կամ չկա կարող է ինքը իր համար գումարը տալ ու ձեր միջոցով վճարումը ապահովեք, քանի որ խնամաքի արձակուրդը դա ստաժ է: Ինքը խնամքի նպաստ է ստանալու:
Ֆիզի գումարը գործատուն կհաշվարկի և կվճարի, իսկ պետությունը կփոխհատուցի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվին։ Եթե եկամտային հարկը չբավականացնի, փոխհատուցման ենթակա գումարը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կփոխանցվի գործատուի հաշվեհամարին՝ սկզբում դիմում եք հարկային, հետո տեղեկանքը ներկայացնում միասնական սոցիալական ծառայություն՝ տարածքային բաժին: