Սոցիալական վճարի հաշվարկ

Անի․

Բարև բոլորին։ Սոց․ վճարի սահմանափակումը 1 020 000-ից բարձր համար որքան է կազմում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆՕրենքի
Հոդված 6.Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը  
1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են1) աշխատավարձը.
2) ձեռնարկատիրական եկամուտը.
3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով.
1) աշխատավարձի՝
ա. 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 դրամը.
2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը.
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով
ամսական 5000 դրամի չափով.
4) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:
3. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) անձը սոցիալական վճարը կատարում է հետևյալ չափերով.
1) աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով.
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասովամսական 5000 դրամի չափով.
4. Անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով սոցիալական վճարներ է կատարում՝
1) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու) օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.
2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.
3) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու տարվա ձեռնարկատիրական եկամտից.
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով
դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվանից:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:
6. Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարներիսույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով: Ամսական համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու ամսվա ընթացքում անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Տարեկան համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու տարվա ձեռնարկատիրական եկամտի, հաշվետու տարվա (ամիսների) համար հաշվարկված (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու տարվա՝ անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:
7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել՝
1) ամսական՝
ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 500 000 դրամը,
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 500 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը.
2) տարեկան՝
ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 300000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում հաշվի է առնվում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը:
9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից կատարվող սոցիալական վճարները հաշվի չեն առնվում:
10. Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:
11. Անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու՝ սույն հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանաչափերը
այդ մասին ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» և 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված սահմանաչափերը: Անձը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն մասով կատարված ընտրությունից` ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասում նշված դիմումները վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հարկային մարմին է ներկայացնում գործատուի միջոցով:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է հարկային ոլորտի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
(6-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-216-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-291-Ն)

Tigran

Քանի որ 500000-ից ավելի է` 10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով: 1020000/10-27500=74500:

Անի

Դա պարզ է, հարգելի Տիգրան, իսկ 1020000-ից ավել աշխատավարձի դեպքում, եթե չեմ սխալվում կրկին 74500 դրամ է չէ՞ սոց. վճարը։ Առավելագույնն է համարվու՞մ 74500 դրամ։

Tigran

Այո, դա առավելագույնն է`74500 դրամը:

Karine

74500 դրամ