Աստղիկ․
Ողջույն բոլորին։
Ես սկսնակ հաշվապահ եմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ կազմակերպություն կամ անհատ, որտեղ կամ ում մոտ կարող եմ անցնել դասընաթացներ և պրակտիկ օրինակների վրա ավելի խորը ուսումնասիրել տարբեր ոլորտներին առնչվող հաշվապահական հարցեր, հատկապես հարկային օրենսգիրքը։ Անընդհատ կարդում եմ, բայց հասնում եմ մի կետի, որտեղ պետք է մասնագետի բացատրություն ու ուղղորդում, կանխավ շնորհակալ եմ խորհուրդների և հարցումս տեղադրելու համար։
Որտեղ անցնել դասընաթացներ – դրա հետ կապված խորհուրդ տալ չեմ կարող,չեմ առնչվել, որտեղ էլ գնաք մեկ է ինքնուրույն սովորելու կարիքը միշտ կա: Հաշվապահ աշխատելու համար հարկային օրենսգիրքը կարդալը ու հասկանալը շատ քիչ է, էլի նյութեր կան կարդալու, իհարկե ժամանակի ընթացքում։
Կարող եք դասընթացների մասնակցել, բայց պրակտիկան որևէ հաշվապահի ձեռքի տակ ձեզ ավելի օգուտ կտա։