Կարմեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ գյուղում սեփական տան բակում կա շոգեբաղնիք, խորովածանոց, լողավազան: Ժամանակ առ ժամանակ հայտարարությունների հիման վրա տրվում է վարձով: Ի՞նչ պետք է անի տան տերը իր գործունեությունը օրինականացնելու համար և ինչպիսի՞ հարկատեսակով պիտի հարկվի: Նախապես շնորհակալ եմ։
պետք էգրանցման վայրի հարկայինում հաշվառվի, վարձակալության հայտարարություն ներկայացնի, հարկվի եկամտային հարկով,
Շնորհակալ եմ շատ հարգելի Տիգրան
Տան տերը իր գործունեությունը օրինականացնելու համար պետք է ՊԵԿ-ից ՀՎՀՀ ձեռք բերի, ներկայացնի հայտարարություն և դիմում, վճարի 10% եկամտային հարկ և ներկայացնի տարեկան հաշվետվություն և վճարի հարկը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
Շնորհակալություն Ռուզաննա ջան, կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն և ՀԴՄ օգտագործի։
Ոչ, չի կարող,քանի որ վարձակալական վճարներից եկամուտ ստացողները չեն կարող աշխատել միկրոհամակարգով: Պիտի որպես ֆիզ անձ ձեռք բերեք ՀՎՀՀ և վճարեք այդ ամսեկան 10% եկ. հարկը: ՀԴՄ-ի կարիք ընդհանրապես չկա, քանի որ դուք ձեր հայտարարության մեջ պիտի նշեք, թե որքան է կազմում վարձակալությունից ձեր ամսական, շաբաթական կամ օրական եկամուտը:
Շնորհակալ եմ շատ Ռուզաննա ջան