Դիանա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել․ ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ Պարտադի՞ր է, որ հարկման ռեժիմը փոխվի ընդհանուր հարկման դաշտ, որ կարողանանք ներմուծել։ Եվ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն է՞լ պիտի հանձնենք։ Արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը, ոչ թե վաճառքի: Կանխավ շնորհակալություն:
1 ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ կախված է թե որ երկրից եք ներմուծելու,
2 եթե սարքավորումը ազատված է ԱԱՀ-ից, ըստ այս օրենքի ՀՀ օրենքը կազմակերպությունների և ԱՁ կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, ապա եթե հարմար է անցեք ԱԱՀ-ի, առավել ևս որ արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը,
Եթե 3-րդ երկրից է պետք է վճարեք ԱԱՀ և մաքսատուրք, եթե իհարկե ազատված չէ հարկերից տվյալ սարքավորումը որպես արտադրական, բրոկերը ավելի հստակ կպատասխանի։